Ընտրությունից հետո
էլ ձեր կողքին ենք։
Filac-ը կօգնի ընտրել համակարգը, կտեղադրի այն
և կապահովի հետագա սպասարկումը։

Սկսում ենք
պարզ հարցերից
Որտե՞ղ եք օգտագործելու ջուրը։ Ինչպիսի՞ն է ջրի ճնշումը։ Որքա՞ն տեղ կա լվացարանի տակ։ Այս հարցերի պատասխաններն օգնում են ընտրել ճիշտ համակարգը։
Առաջին զանգից մինչև մաքուր ջուր
- 1
Թողեք հայտ
Գրեք WhatsApp-ով կամ զանգահարեք։ Կհամաձայնեցնենք այցի՝ ձեզ հարմար օրն ու ժամը։
- 2
Ստուգում ենք ջուրը
Մասնագետն այցելում է ձեզ, անվճար ստուգում ջուրն ու ջրի ճնշումը և ներկայացնում արդյունքները։
- 3
Ընտրում ենք համակարգը
Համեմատում ենք ձեր տանը հարմար տարբերակներն ու գները։ Ընտրությունը ձերն է։
- 4
Տեղադրում ենք
Առաքում և տեղադրում ենք համակարգը։ Վճարում եք տեղադրումից հետո։
Արդեն Filac ունե՞ք։
Սպասարկման կամ քարթրիջների փոխարինման համար գրեք մեզ։ Նշեք մոդելը, վերջին փոխարինման ամսաթիվը (եթե հիշում եք) և ներկայացրեք ձեր հարցը։
Ե՞րբ փոխել քարթրիջները։
Բոլոր համակարգերի համար միասնական ժամկետ չկա․ այն կախված է մոդելից, ջրի որակից ու օգտագործման ծավալից։ All in One-ի քարթրիջների փոխարինման ժամկետը 6–12 ամիս է։
Ի՞նչ պատրաստել մինչև տեղադրումը։
Ցանկալի է ունենալ լվացարանի տակի հատվածի լուսանկարն ու մոտավոր չափերը։ Միացումների և պոմպի անհրաժեշտության հարցերը նախապես քննարկեք մասնագետի հետ։
Ի՞նչ երաշխիք է տրվում։
Ձեր ընտրած համակարգի երաշխիքի և սպասարկման պայմանները նախապես ճշտեք Filac-ի մասնագետի հետ։
Քննարկենք ձեր հարցը
Համակարգի ընտրություն, տեղադրում կամ գործող ֆիլտրի սպասարկում․ ասեք՝ ինչով կարող ենք օգնել։