Ջրի որակի անվճար ստուգում՝ ձեր տանը

Վայելեք մաքուր ջուր՝ հենց ձեր տանը։

Խմելու և սնունդ պատրաստելու մաքուր ջուր ձեր ընտանիքի համար՝ անմիջապես ձեր խոհանոցից։ Filac-ի մասնագետը ձեր տանն անվճար ստուգում է ծորակի ջուրն ու ճնշումը և օգնում ընտրել ճիշտ ֆիլտրը։

Տեսնել գները
5.0Google Maps · 26 կարծիքԽոհանոցային համակարգեր՝ 130 000–250 000 ֏

Վճարում՝ տեղադրումից հետո

Երեխան՝ բաժակը ձեռքին, Filac համակարգով խոհանոցում
Մաքուր ու համեղ ջուր՝ ձեր երեխայի բաժակում։
Այցելություն ձեր տուն՝ ամբողջ ՀայաստանումՔաղաքներում և գյուղերում
Անվճար առաքում և տեղադրումՏեղադրման պայմանները ճշտում ենք նախապես
Կապի մեջ՝ նաև տեղադրումից հետոՔարթրիջների փոխարինում և սպասարկում

Մեր հաճախորդները՝ մեր մասին

Ձեր տան համար հարմար լուծումը

Բոլոր ֆիլտրերն ու գները

Առաջին զանգից մինչև մաքուր ջուր

  1. 1

    Թողեք հայտ

    Գրեք WhatsApp-ով կամ զանգահարեք։ Կհամաձայնեցնենք այցի՝ ձեզ հարմար օրն ու ժամը։

  2. 2

    Ստուգում ենք ջուրը

    Մասնագետն այցելում է ձեզ, անվճար ստուգում ջուրն ու ջրի ճնշումը և ներկայացնում արդյունքները։

  3. 3

    Ընտրում ենք համակարգը

    Համեմատում ենք ձեր տանը հարմար տարբերակներն ու գները։ Ընտրությունը ձերն է։

  4. 4

    Տեղադրում ենք

    Առաքում և տեղադրում ենք համակարգը։ Վճարում եք տեղադրումից հետո։

Հաճախ տրվող հարցեր

Չե՞ք գտնում ձեր հարցը։

Համակարգերը տեղադրո՞ւմ եք նաև մարզերի քաղաքներում ու գյուղերում։

Այո։ Filac-ի մասնագետներն այցելում և համակարգեր են տեղադրում Հայաստանի բոլոր մարզերում՝ ներառյալ հեռավոր քաղաքներն ու գյուղերը։ Նշեք ձեր բնակավայրը, որպեսզի նախապես համաձայնեցնենք այցի օրը և տեղադրման մանրամասները։

Հայաստանից դուրս առաքո՞ւմ եք։

Գրեք մեզ՝ նշելով երկիրն ու հետաքրքրող համակարգը։ Կճշտենք առաքման հնարավորությունը, արժեքը և պայմանները՝ նախքան պատվերը հաստատելը։

Տեսանյութում տեսած համակարգը կայքում չե՞ք գտնում։

WhatsApp-ով ուղարկեք տեսանյութի հղումը կամ համակարգի լուսանկարը։ Կճշտենք մոդելը, գինը և ձեր տանը տեղադրելու պայմանները։

Ի՞նչ է ներառում ջրի անվճար ստուգումը։

Մասնագետի այցի ժամանակ ստուգում ենք ձեր ծորակի ջուրն ու ճնշումը, քննարկում տեղադրման հնարավորությունը և բացատրում տարբերակներն ու գները։ Սա տնային ստուգում է․ այն չի փոխարինում ջրի լաբորատոր հետազոտությանը։

Որքա՞ն արժե առաքումն ու տեղադրումը։

Համակարգերի առաքումն ու տեղադրումն անվճար են։ Այցի մասին պայմանավորվելիս նախապես ճշտում ենք հասցեն և միացման պայմանները։

Ե՞րբ եմ վճարում։

Համակարգի համար վճարում եք տեղադրումից հետո։ Մինչ այդ միասին ընտրում ենք մոդելը և համաձայնեցնում գինն ու տեղադրման պայմանները։

Ինձ պոմպով մոդե՞լ է պետք։

Պոմպով մոդելն անհրաժեշտ է, երբ տան ջրագծում ջրի ճնշումը ցածր է։ Մասնագետն այցի ժամանակ անվճար կչափի ճնշումը և կպարզի՝ արդյոք պոմպով տարբերակի կարիք կա։

Ամբողջ տան համակարգը փոխարինո՞ւմ է խմելու ջրի ֆիլտրին։

Այս համակարգերը տարբեր նպատակների համար են։ Ամբողջ տան համակարգը զտում է տուն մտնող ջուրը ջրագծի մուտքում, իսկ հակադարձ օսմոսի համակարգը նախատեսված է առանձին ծորակից մաքուր խմելու ջուր ստանալու համար։ Ընտրությունը կախված է ջրի որակից և օգտագործման նպատակից։

Ե՞րբ են փոխվում քարթրիջները։

Քարթրիջները ֆիլտրի փոխարինվող զտիչ տարրերն են։ Դրանց փոխարինման ժամկետը կախված է մոդելից, ջրի որակից և սպառման ծավալից։ All in One մոդելի դեպքում դրանք փոխվում են 6–12 ամիսը մեկ։ Ձեր ընտրած համակարգի քարթրիջների փոխարինման ժամկետն ու սպասարկման արժեքը կներկայացնենք առանձին։

Ի՞նչ երաշխիք է տրվում։

Երաշխիքային ժամկետն ու պայմանները կախված են մոդելից։ Մասնագետը նախապես կներկայացնի ձեր ընտրած համակարգի երաշխիքային պայմանները։

Երկու հարց՝ ձեր տարբերակը գտնելու համար

Համեմատել չորս մոդելները
Ինչպիսի՞ն է ջրի ճնշումը ձեր տանը։

Վստա՞հ չեք։ Ճնշումը կչափենք ջրի անվճար ստուգման ժամանակ։

Զտումից հետո ջրին հանքանյութեր ավելացնե՞լ։

Այս լրացուցիչ մոդուլը զտումից հետո ջրին հանքանյութեր է ավելացնում։

Հակադարձ օսմոսի համակարգ

Ճնշումը կչափենք այցի ժամանակ

Դրանից հետո կպարզենք՝ պոմպ պե՞տք է, թե ոչ։ Իսկ հիմա կարող եք տեսնել գների միջակայքը։

140 000–200 000 ֏

Վերջնական ընտրությունը կատարում ենք ջրի ճնշումն ու տեղադրման պայմանները ստուգելուց հետո։

Տեսեք՝ ինչպես է համակարգը տեղավորվում խոհանոցում

Դիտել աշխատանքները
Լվացարանի տակ տեղադրված Filac համակարգ և բաք՝ «Բարեկամություն» մետրոյի մոտ գտնվող բնակարանում12 լ պահեստային բաքԶտման փուլեր
Բնակարան Երևանի մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ

Համակարգը՝ լվացարանի տակ։
Մաքուր ջուրը՝ ձեր ծորակից

Նախքան տեղադրումը ստուգում ենք առկա տարածքն ու միացման պայմանները։ Տեսեք՝ ինչպես են Filac-ի համակարգերը տեղավորվում տարբեր խոհանոցներում։

Ինչպես է կատարվում տեղադրումը
Կոմպակտ տեղադրում փոքր խոհանոցում

Փոքր խոհանոցն էլ ունի իր լուծումը։
Գտնենք ձեր տարբերակը

Filac արդյունաբերական հակադարձ օսմոսի համակարգ

Գրասենյակների և բիզնեսի համար

Երբ մաքուր ջրի պահանջարկն ավելի մեծ է

Համակարգն ընտրում ենք ըստ աշխատակիցների թվի, ջրի սպառման ծավալի և օգտագործման նպատակի։ Քննարկենք ձեր գրասենյակի կամ արտադրության պայմանները։

Սկսենք ձեր տան ջրից

Կայցելենք ձեզ Հայաստանի ցանկացած քաղաքում կամ գյուղում։ Կստուգենք ջուրն ու ճնշումը և միասին կընտրենք հարմար համակարգը։

Հայաստանից դո՞ւրս եք։

+374 33 031031

Պատվիրեք ջրի անվճար ստուգում

Լրացրեք տվյալները և ուղարկեք հայտը WhatsApp-ով․ մենք կհամաձայնեցնենք այցի ձեզ հարմար ժամը։

Հաջորդ քայլում կարող եք ստուգել հաղորդագրությունը և ուղարկել այն Filac-ին WhatsApp-ով։

Կամ զանգահարեք՝ +374 33 031031